вторник, 26 апреля 2011 г.

Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

2011թ-ի ապրիլի 26-ին մեր դպրոցի 7-րդ դասարանում, տեղի ունեցավ հայոց եկեղեցու պատմության  բաց դաս, որը նվիրված  էր Սուրբ Հարության կամ Զատկի տոնին:Գեղեցիկ զարդարված դասասենյակում աշակերտները համախմբվել էին պահքի ավանդը նշանավորող տոնական սեղանի շուրջ:Սեղանի զարդը, Զատկի կարմիր ձուն էր, որը աշակերտները մեծ խնամքով էին նախշազարդել:
Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի
Գայանե Թութունջյանը մանրամասնորեն ներկայացրեց քրիստոնեական տոների շարքում կարևոր և առանցքային Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոները:
<<Քրիստոսի հրաշավառ Հարությունը մարդկության պատմության ամենակարևոր ու առանցքային իրադարձությունն է>>,- նշեց ընկեր Թութունջյանը:
Աշակերտները մանրամասնորեն ներկայացրեցին տոնի իմաստը, տոնակատարության ընթացքը և միմյանց զատկի կարմիր ձու նվիրեցին, որի ներկելը,- պնդում էին աշակերտները խորհրդանշում է խաչի վրա մարդկանց մեղքերի թողության համար թափված արյունը:
Հիշեցին նաև, որ Զատիկը`<<Պասեքը>> հին հրեաների մոտ եգիպտական գերությունից ազատագրվելու տոնն է, իսկ քրիստոնյաների մոտ` Քրիստոսի Հարության:
<<Ինչպես Պասեքը հիշատակությունն է հրեաների չարչարանքներից ազատագրության, նույն կերպ և Քրիստոսի չարչարանքներից, մահից ու Հարությունից հետո ողջ մարդկությունը ազատագրվեց մեղսալի կյանքի տառապանքներից և հաղորդակից դարձավ հավերժական կյանքին>>,- այս խոսքերով դասը եզրափակեց ուսուցչուհի Գայանե Թութունջյանը:

Комментариев нет:

Отправить комментарий