воскресенье, 3 апреля 2011 г.

Ինչքա~ն հմայք կա, որ չի նկատել հեռուն որոնող հայացքդ անփույթ...

Կա'նգ  առ, բարեկամ: Որոնող հայացքդ անորոշ հեռուները մի' ուղղիր: Մի փնտրիր գեղեցկությունն անկյանք նյութի մեջ:
Շու'րջդ նայիր ու դու կտեսնես բնության ամենազարմանահրաշ ստեղծագործությունը` անկրկնելի ներդաշնակություն, բազմաձևություն, բույրերի մեծ գամմա և գունային հարուստ խաղ:
Հրաշք, որ պարզ հոլովույթով կոչվում է
ծաղիկ: Հրաշք, որով մարդը դարեր ու
դարեր հիացել է, սքանչացել, հիացել է,
զարմացել ու փորցել վերածնել առեղծվածը
ծաղկի հայտնության:






Կտարածվի
բույրն իմ անուշ,
Երբ թերթերս
արձակեմ,
Բայց տե'ս, հա~,
 ինձ քաղի'ր զգույշ,
Թե չե ձեռքդ կծակեմ:







 Այս ծաղիկները
 երևի հողի
բառերն են
 անձայն:
Իսկ կակաչները,
 որ խենթանում են
երաշտից առաջ,
Երևի հողի
 ալ հառաչանքներն են:

Комментариев нет:

Отправить комментарий