пятница, 27 мая 2011 г.

Հրաժեշտ տարրական դպրոցին


2011թ. մայիսի 25-ին 4բ դասարանում տեղի ունեցավ միջոցառում, որը կազմակերպել էր դասղեկ Ա.Միրզոյանը: Միջոցառումը բաղկացած էր երեք մասից:





<<Հրաժեշտ տարրական դպրոցին>>
<<Մենք Հայաստանն ենք>>
<<Քաջ Նազար>>




Չորրորդ դասարանի <<մայրենիի>> նյութերը բավականին տարողունակ են:Դրանք նաև ստեղծագործելու հնարավորություններ են ընձեռնում ուսուցիչներիս: Ներկայացնում են մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում ստեղծված <<Մենք Հայաստանն ենք>>  խորագիրը կրող սցենարը:


Այն ընդգրկում է մեր ժողովրդի պատմությունը` վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը:

пятница, 20 мая 2011 г.

Մենք քեզ չենք մոռացել, դու քայլում ես մեր կողքին...

2011թվականի մարտի 4-ին, Վազգեն Սարգսյանի 52-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, դպրոցի
 դաստիարակչական գծով փոխտնօրեն
 Լ. Հարությունյանը աշակերտներին խոստացավ այցելել Եռաբլուր:
Մայիսի 12-ին նա կատարեց իր խոստումը:
Դպրոցի կազմակերպիչների և մի խումբ աշակերտների հետ այցելեցին Եռաբլուր, իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայոց սպարապետ` Վազգեն Սարգսյանի, Անդրանիկի և այլ ազատամարտիկների շիրիմներին:
Այնտեղ նրանց հանդիպեց կապիտան Ալբերտ Առաքելյանը, որը
Վ. Սարգսյանի մարտական ընկերն էր:
Թեև աշակերտների մուտքը Եռաբլուր արգելված էր, բայց հաշվի առնելով այն փաստը, որ նրանք եկել են հեռվից, Ա. Առաքելյանը ոչ միայն թույլատրեց, այլև պատմեց նրանց


Վ.Սարգսյանի գլխավորությամբ իրենց կատարած սխրանքների մասին:
Աշակերտները հուզված էին  և ոգեշնչված:
Դա հայրենադաստիարչական  դաս էր բաց երկնքի տակ, զոհվածների շիրիմների լուռ վկայությամբ, որն անմոռանալի կմնա նրանց հուշերում:





вторник, 17 мая 2011 г.

Ծնողական կոնֆերանս

Ս/թ. մայիսի 17-ին տեղի ունեցավ ծնողական կոնֆերանս հետևյալ թեմայով` <<Ծնողական դաստիարակության մի քանի հարցեր>>:
Կոնֆերանսին մասնակցում էին ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր:
Բացման խոսքով, այնուհետև զեկույցով ելույթ ունեցավ դպրոցի տնօրենը` Ստ. Կարապետյանը:
Զեկույցով հանդես եկան նաև դաստիարակչական գծով փոխտնօրեն
 Լ. Հարությունյանը, դասվար Մ. Պետրոսյանը, հատուկ մանկավարժ
 Է. Սարգսյանը, ծնողներ
 Շ. Ղուկասյանը և
 Ն. Ճաղարյանը:

Ներառական կրթության մասին խոսեց " Հույսի կամուրջ" ՀԿ տնօրեն
 Ա. Ներսիսյանը:
Եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ
Ա. Փաշինյանը:

среда, 11 мая 2011 г.

Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել

2011 թվականի մայիսի 6-ին մեր դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր 1941-1945թ.թ. Հայրենական մեծ պատերազմում զոհված մեր համաքաղաքացիների, մեր ողջ հայ ժողովրդի հիշատակին:

 Հուշ-երեկոն կազմակերպել էին 8-րդ ''բ'' դասարանի աշակերտները` դասղեկ Լ.Ղազարյանի և ուսուցչուհի Գ.Թութունջյանի ղեկավարությամբ:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի ղեկավարությունը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
Հայ ժողովրդի համար Հաղթանակի ու խաղաղության կրկնակի տոնը` Մայիսի 9-ը աշակերտները ներկայացրին` համեմատելով հաղթանակով Բեռլին մտած հայ դյուցազունների քոչարին` Շուշիի ազատագրման հետ:
8-րդ ''բ'' դասարանցիները սիրով ու հպարտությամբ ներկայացրին Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի անցած փառապանծ ուղին: Ողջ միջոցառման ժամանակ հնչեց հայ և ռուս բանաստեղծների Հայրենական մեծ պատերազմի թեմայով գրված երգերն ու բանաստեղծությունները: Հայ և ռուս ժողովրդի դարավոր բարեկամությունը կարմիր թելի նման անցնում էր ողջ միջոցառման ընթացքում:
Մեկ րոպե լռությամբ հարգվեց ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ մեր համաքաղաքացիների հիշատակը: Հարգանքի տուրք մատուցելով և խոնարհվելով նրանց անհայտ ու հայտնի շիրիմների առջև` աշակերտները հիշատակեցին նրանց անուն առ անուն, նրա'նց, ովքեր դյուցազնության պահին մահ են գտել ու հիմա դարձել անմահության հուշարձաններ:

Քաղաքացի նախագծի Հայաստանյան երրորդ շնորհանդես

Իջևանի հմ.5 հիմնական դպրոցի 9-րդ ''ա'' դասարանի մի խումբ աշակերտներ պատմություն ու հասարակագիտություն առարկաների ուսուցչուհի Գայանե Գրիգորյանի ղեկավարությամբ մասնակցեցին <<Քաղաքացի նախագծին>>:
 Թիմը ծրագրին պետք է մասնակցեր Իջևան համայնքի որևէ հիմնախնդրի լուծման համար առաջարկված քաղաքականությամբ:
Որպես հիմնախնդիր ընտրվեց <<Իջևան համայնքի մաքրության պահպանումը>>:
Խմբի    անդամները 2 ամիս շարունակ
տեղեկատվություն և նյութեր էին հավաքում հիմնախնդրի վերաբերյալ, հարցազրույցներ վարում անհատների, հասարակական  կազմակերպությունների , մարզային իշխանության մարմինների ինչպես նաև Իջևան համայնքի ղեկավար Վ.Ներսիսյանի հետ:
Աշակերտների կողմից առաջարկված ծրագիրը հավանության արժանացավ և քաղաքապետը խոստացավ դրանք կիրառել հիմնախնդիրը լուծելիս:
Մայիսի 1-ին Ամերիկյան համալսարանի շենքում տեղի ունեցավ <<քաղաքացի նախագծի>> մասնակից թիմերի կողմից ստեղծած թղթապանակների շնորհանդես:
Աշակերտները ծանոթացան իրենց հասակակիցների կատարած աշխատանքներին, դիտեցին ֆիլմեր` <<Շիկահող>>, <<Աշխարհ, որ մենք ցանկանում ենք>>, <<Երևան, թե' անապատ>>, <<Թեղուտ>> և այլ, որոնք առնչվում էին բնապահպանական հիմնախնդիրներին:
Աշակերտները մասնակցության համար ստացան սերտիֆիկատներ :

среда, 4 мая 2011 г.

Նշվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը

Իջևանի հմ.5 հիմնական դպրոցում հանդիսավորությամբ նշվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Համադպրոցական միջոցառմանը, որ նախաձեռնել էր դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրեն
Լիլյա Հարությունյանը, մասնակցում էին նաև ծնողներ, հյուրեր: Միջոցառումը հայրենասիրության մի յուրատեսակ դաս էր, ոգեկոչման մի գեղեցիկ արարողություն:
Լեփ-լեցուն դահլիճը հուզմունքով ու ծափերով
էր ընդունում յուրաքանչյուր ելույթ:


Առանձնապես տպավորիչ էին ցուցադրվող կադրերը, որոնք ներկայացնում էին պետական ու քաղաքական մեծ գործչի, 
Վազգեն Սարգսյան մարդու անցած ուղին, կյանքը հայրենիքի ազատության ու անկախության զոհասեղանին դրած նրա զինակից ընկերներին: Ուժի, կամքի ու գեղեցկության ցուցադրությունն էր դպրոցի մարտարվեստի փոքրիկ վարպետների ելույթը:

 Հանդիսության մասնակիցներին ողջյունեցին ու ջերմ խոսքեր ասացին Իջևանի գնդի հրամանատար Միհրան Մախսուդյանը , դպրոցի տնօրեն Ստեփան Կարապետյանը:
Միջոցառման կայացմանն իրենց աջակցությունն էին բերել դպրոցի աշխորհրդի անդամները, կազմակերպիչներ Արմինե Գալստյանն ու Լիլիթ Դանիելյանը:

вторник, 26 апреля 2011 г.

Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

2011թ-ի ապրիլի 26-ին մեր դպրոցի 7-րդ դասարանում, տեղի ունեցավ հայոց եկեղեցու պատմության  բաց դաս, որը նվիրված  էր Սուրբ Հարության կամ Զատկի տոնին:Գեղեցիկ զարդարված դասասենյակում աշակերտները համախմբվել էին պահքի ավանդը նշանավորող տոնական սեղանի շուրջ:Սեղանի զարդը, Զատկի կարմիր ձուն էր, որը աշակերտները մեծ խնամքով էին նախշազարդել:
Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի
Գայանե Թութունջյանը մանրամասնորեն ներկայացրեց քրիստոնեական տոների շարքում կարևոր և առանցքային Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոները:
<<Քրիստոսի հրաշավառ Հարությունը մարդկության պատմության ամենակարևոր ու առանցքային իրադարձությունն է>>,- նշեց ընկեր Թութունջյանը:
Աշակերտները մանրամասնորեն ներկայացրեցին տոնի իմաստը, տոնակատարության ընթացքը և միմյանց զատկի կարմիր ձու նվիրեցին, որի ներկելը,- պնդում էին աշակերտները խորհրդանշում է խաչի վրա մարդկանց մեղքերի թողության համար թափված արյունը:
Հիշեցին նաև, որ Զատիկը`<<Պասեքը>> հին հրեաների մոտ եգիպտական գերությունից ազատագրվելու տոնն է, իսկ քրիստոնյաների մոտ` Քրիստոսի Հարության:
<<Ինչպես Պասեքը հիշատակությունն է հրեաների չարչարանքներից ազատագրության, նույն կերպ և Քրիստոսի չարչարանքներից, մահից ու Հարությունից հետո ողջ մարդկությունը ազատագրվեց մեղսալի կյանքի տառապանքներից և հաղորդակից դարձավ հավերժական կյանքին>>,- այս խոսքերով դասը եզրափակեց ուսուցչուհի Գայանե Թութունջյանը: