суббота, 2 апреля 2011 г.

Հայաստանի Հանրապետության Խորհրդանիշները






Հայաստանի ազգային դրոշը
 հորիզոնական կարմիր, կապույտ ու նարինջի գույներով:
Կարմիրը` հայ ժողովրդի թափած արյուն է,
Կապույտը` Հայաստանի կապույտ երկինքը,
Նարինջի կամ ոսկու գույնը` խտացումն աշխատանքի:     
 
 Զինանշան
<< Զինանշանի կենտրոնը վահանաձև է և ունի չորս բաժիններ, որոնք ներկայացնում
են հին Հայաստանի չորս անկախ շրջանների` Արտաշեսյան, Արշակունյանց, Բագրատունյանց և Ռուբինյանց   թագավորությունների զինանշանի արծիվը, որը 
զետեղվում էր տեգի գագաթին և բարձրաստիճան զորապետների սաղավարտների 
վրա, Արշակունյաց երկու արծիվները որոնց մեջտեղն արև էր, Բագրատունյաց
արծիվն էր  և Ռուբինյանց թագավորության թագապսակ առյուծը, որը բռնել է 
արքունիքի խաչագլուխ գավազանը:
Ճիշտ կենտրոնում Մասիսներն են և նրանց վերևում` Հայաստանի Հանրապետության հապավումը` Հ.Հ. տառերը: Զինանշանի վահանաձև կենտրոնը
բռնել են մի կողմից Բագրատունյաց դրոշի արծիվը, մյուս կողմից` Ռուբինյաց դրոշի առյուծը: Զինանշանի ներքևում պատկերված են շղթան կտրող սուրն ի նշան ազատության, գրիչը, որը մտավոր և մշակութային կյանքի խորհրդանիշն է և առատության, լիության, բազկի աշխատանքով ձեռք բերված արդյունքի խորհրդանիշ հասկերը>>:
Կազմեց`ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը,
գծեց` նկարիչ Հակոբ Կոջոյանը:






Օրհներգ
Մեր հայրենիք
Մեր հայրենիք ազատ,անկախ,
Որ ապրել է դարեդար,
Յուր որդիքդ արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:


Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:


Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեր նշան,
Թող փողփողվի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:


Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:


Խոսք` Միքայել Նալբանդյանի
երաժշտությունը` Բարսեղ Կանաչյանի:

Комментариев нет:

Отправить комментарий