суббота, 23 апреля 2011 г.

Մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել, մահ չունի...

2011 թվականի  ապրիլի 22-ին Տավուշի մարզի
Իջևան քաղաքի հմ.5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում` նվիրված 1915թ. ապրիլի 24-ին զոհված անմեղ հայերի հիշատակին:
Միջոցառումը կազմակերպել էին նույն դպրոցի ուսուցիչներ Գայանե Թութունջյանը և Լուսաբեր Ղազարյանը:
Միջոցառումը կազմակերպված էր 8-րդ ''բ'' դասարանի աշակերտների ուժերով:
Մեկ րոպե լռությամբ հարգելով Մեծ Եղեռնում զոհված անմեղ հայերի հիշատակը, վառած մոմերի և երաժշտության ներքո հնչեց 1915թ-ին արյան ծովի մեջ խեղդվող հոգևոր և անանց արժեքների տեր մի ողջ ժողովուրդի ճիչը:

Ներկայացվեց մի ողջ ժողովուրդ, արյունից ծնված իր պատմությամբ, Սասնա անառիկ գյուղում թափված արյան առաջին կաթիլով, որ հետո դարձավ հորդ հեղեղ:
Աշակերտները մանրամասնորեն ներկայացրին
երիտթուրքերի, ինչպես և թուրք-մարդասպանների
ձեռագիրը 20-րդ դարի սկզբին և վերջին (Գենոցիդ, Սումգայիթ, Բաքվի ջարդերը, Բուդապեշտ` կացնահարված սպա, Հրանտ Դինք և մինչև երբ...)



Հայ պատանիների և աղջիկների անունից դատապարտվեց այդ ոճրագործների քաղաքականությունը:

Դիմելով քաղաքակիրթ Եվրոպայի, աշխարհի ողջ ժողովրդին, մեր պատանիներն ու աղջիկները պահանջեցին վերականգնել պատմական արդարությունը և ճշմարտությունը, ընդունել ցեղասպանությունը:



Միջոցառման վերջում` ապրիլ ամսվա մեջ ամփոփվեց ապրելու խորհուրդը: Ապրելու, փրկված, այո' հրաշքով փրկված մեր հողի վրա, ապրելու և հիշելով, մեծ մնալով վշտի մեջ, բայց երբեք չտրվելով  վշտին, ապրիլյան հողի մեջ հավատի սերմեր ցանելով, հավատի տունկեր տալով հողին և հավատալով, որ երկիր Նաիրին մի օր նորից կկոչվի դրախտավայր: 






Իսկ մե'նք, հայերս, որ քիչ ենք,բայց կոչվում ենք հա'յ, որ մենք կա'նք, պիտի լինենք և դեռ շատանա'նք:



Комментариев нет:

Отправить комментарий