среда, 4 мая 2011 г.

Նշվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը

Իջևանի հմ.5 հիմնական դպրոցում հանդիսավորությամբ նշվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Համադպրոցական միջոցառմանը, որ նախաձեռնել էր դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրեն
Լիլյա Հարությունյանը, մասնակցում էին նաև ծնողներ, հյուրեր: Միջոցառումը հայրենասիրության մի յուրատեսակ դաս էր, ոգեկոչման մի գեղեցիկ արարողություն:
Լեփ-լեցուն դահլիճը հուզմունքով ու ծափերով
էր ընդունում յուրաքանչյուր ելույթ:


Առանձնապես տպավորիչ էին ցուցադրվող կադրերը, որոնք ներկայացնում էին պետական ու քաղաքական մեծ գործչի, 
Վազգեն Սարգսյան մարդու անցած ուղին, կյանքը հայրենիքի ազատության ու անկախության զոհասեղանին դրած նրա զինակից ընկերներին: Ուժի, կամքի ու գեղեցկության ցուցադրությունն էր դպրոցի մարտարվեստի փոքրիկ վարպետների ելույթը:

 Հանդիսության մասնակիցներին ողջյունեցին ու ջերմ խոսքեր ասացին Իջևանի գնդի հրամանատար Միհրան Մախսուդյանը , դպրոցի տնօրեն Ստեփան Կարապետյանը:
Միջոցառման կայացմանն իրենց աջակցությունն էին բերել դպրոցի աշխորհրդի անդամները, կազմակերպիչներ Արմինե Գալստյանն ու Լիլիթ Դանիելյանը:

1 комментарий: