среда, 11 мая 2011 г.

Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել

2011 թվականի մայիսի 6-ին մեր դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր 1941-1945թ.թ. Հայրենական մեծ պատերազմում զոհված մեր համաքաղաքացիների, մեր ողջ հայ ժողովրդի հիշատակին:

 Հուշ-երեկոն կազմակերպել էին 8-րդ ''բ'' դասարանի աշակերտները` դասղեկ Լ.Ղազարյանի և ուսուցչուհի Գ.Թութունջյանի ղեկավարությամբ:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի ղեկավարությունը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
Հայ ժողովրդի համար Հաղթանակի ու խաղաղության կրկնակի տոնը` Մայիսի 9-ը աշակերտները ներկայացրին` համեմատելով հաղթանակով Բեռլին մտած հայ դյուցազունների քոչարին` Շուշիի ազատագրման հետ:
8-րդ ''բ'' դասարանցիները սիրով ու հպարտությամբ ներկայացրին Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի անցած փառապանծ ուղին: Ողջ միջոցառման ժամանակ հնչեց հայ և ռուս բանաստեղծների Հայրենական մեծ պատերազմի թեմայով գրված երգերն ու բանաստեղծությունները: Հայ և ռուս ժողովրդի դարավոր բարեկամությունը կարմիր թելի նման անցնում էր ողջ միջոցառման ընթացքում:
Մեկ րոպե լռությամբ հարգվեց ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ մեր համաքաղաքացիների հիշատակը: Հարգանքի տուրք մատուցելով և խոնարհվելով նրանց անհայտ ու հայտնի շիրիմների առջև` աշակերտները հիշատակեցին նրանց անուն առ անուն, նրա'նց, ովքեր դյուցազնության պահին մահ են գտել ու հիմա դարձել անմահության հուշարձաններ:

Комментариев нет:

Отправить комментарий