
Համացանցը ուսուցիչների և սովորողների համար նոր գաղափարների և պաշարների
հարուստ գանձարան է, հնարավորություն է տալիս զարգացնել լեզվական կարողություններն ու ավելի դյուրին է դարձնում միջազգային փորձի փոխանակումը և հաղորդակցումը:
Կարևոր է իմանալ, որ կանոնները դրական
ազդեցություն ունեն երեխաների վարքի վրա:
Սոցիալական ցանցերը մեծ սեր են վայելում
երեխաների շրջանում:
Չնայած երեխաները հակված են խախտելու
կանոնները, սակայն դրանց գոյությունը դրական դեր է ունենում վարքագծի վրա:
Անվտանգության ոսկե կանոններ
1. Կիրառե'ք հակավիրուսային, հակալրտեսային և փոստաղբազտիչ ծրագրեր:
Համացանցում նավարկե'ք պաշտպանված համակարգչով:
2. Եթե համակարգիչը տարօրինակ է պահում, հնարավոր է վիրուս ունի:
Անմիջապես դիմե'ք մասնագետին:
3. Բացե'ք միայն ծանոթներից ստացված նամակները:
4. Առանց զննելու մի բացեք էլ-նամակներին կցված ֆայլերը:
5. Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն պահե'ք գաղտնի և մի' հրապարակե'ք ցանցում:
6. Խուսափե'ք բջջային կապով ուղարկվող փոստաղբից:
Ձեր համարը տվե'ք միայն ծանոթ մարդկանց:
Комментариев нет:
Отправить комментарий