
Շու'րջդ նայիր ու դու կտեսնես բնության ամենազարմանահրաշ ստեղծագործությունը` անկրկնելի ներդաշնակություն, բազմաձևություն, բույրերի մեծ գամմա և գունային հարուստ խաղ:
Հրաշք, որ պարզ հոլովույթով կոչվում է
ծաղիկ: Հրաշք, որով մարդը դարեր ու
դարեր հիացել է, սքանչացել, հիացել է,
զարմացել ու փորցել վերածնել առեղծվածը
ծաղկի հայտնության:

Կտարածվի
բույրն իմ անուշ,
Երբ թերթերս
արձակեմ,
Բայց տե'ս, հա~,
ինձ քաղի'ր զգույշ,
Թե չե ձեռքդ կծակեմ:

Այս ծաղիկները
երևի հողի
բառերն են
անձայն:
Իսկ կակաչները,
որ խենթանում են
երաշտից առաջ,
Երևի հողի
ալ հառաչանքներն են:
Комментариев нет:
Отправить комментарий