суббота, 23 апреля 2011 г.

Մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել, մահ չունի...

2011 թվականի  ապրիլի 22-ին Տավուշի մարզի
Իջևան քաղաքի հմ.5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում` նվիրված 1915թ. ապրիլի 24-ին զոհված անմեղ հայերի հիշատակին:
Միջոցառումը կազմակերպել էին նույն դպրոցի ուսուցիչներ Գայանե Թութունջյանը և Լուսաբեր Ղազարյանը:
Միջոցառումը կազմակերպված էր 8-րդ ''բ'' դասարանի աշակերտների ուժերով:
Մեկ րոպե լռությամբ հարգելով Մեծ Եղեռնում զոհված անմեղ հայերի հիշատակը, վառած մոմերի և երաժշտության ներքո հնչեց 1915թ-ին արյան ծովի մեջ խեղդվող հոգևոր և անանց արժեքների տեր մի ողջ ժողովուրդի ճիչը:

Ներկայացվեց մի ողջ ժողովուրդ, արյունից ծնված իր պատմությամբ, Սասնա անառիկ գյուղում թափված արյան առաջին կաթիլով, որ հետո դարձավ հորդ հեղեղ:
Աշակերտները մանրամասնորեն ներկայացրին
երիտթուրքերի, ինչպես և թուրք-մարդասպանների
ձեռագիրը 20-րդ դարի սկզբին և վերջին (Գենոցիդ, Սումգայիթ, Բաքվի ջարդերը, Բուդապեշտ` կացնահարված սպա, Հրանտ Դինք և մինչև երբ...)



Հայ պատանիների և աղջիկների անունից դատապարտվեց այդ ոճրագործների քաղաքականությունը:

Դիմելով քաղաքակիրթ Եվրոպայի, աշխարհի ողջ ժողովրդին, մեր պատանիներն ու աղջիկները պահանջեցին վերականգնել պատմական արդարությունը և ճշմարտությունը, ընդունել ցեղասպանությունը:



Միջոցառման վերջում` ապրիլ ամսվա մեջ ամփոփվեց ապրելու խորհուրդը: Ապրելու, փրկված, այո' հրաշքով փրկված մեր հողի վրա, ապրելու և հիշելով, մեծ մնալով վշտի մեջ, բայց երբեք չտրվելով  վշտին, ապրիլյան հողի մեջ հավատի սերմեր ցանելով, հավատի տունկեր տալով հողին և հավատալով, որ երկիր Նաիրին մի օր նորից կկոչվի դրախտավայր: 






Իսկ մե'նք, հայերս, որ քիչ ենք,բայց կոչվում ենք հա'յ, որ մենք կա'նք, պիտի լինենք և դեռ շատանա'նք:



среда, 20 апреля 2011 г.

Մենք ենք, մեր կոլեկտիվը... ՈՒ ձգվում է ճանապարհը...

<<Արվեստի միջոցով ստեղծվում է բազմահազար մարդկանց հոգևոր մշակույթը:
Արվեստի միջոցով մարդիկ հասկանում են իրենք իրենց և միմյանց>>: Մ. Սարյան

Նաև արվեստի միջոցով իրենք իրենց և միմյանց հասկանալու ցանկությամբ էլ հմ.5 հիմնական դպրոցի ուսուցիչները որոշեցին այս անգամ էլ հերթական ներկայացումը

դիտել Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:
Ս. Ստրատիև <<Ավտոբուս>>
/երգիծական կատակերգություն երկու գործողությամբ/
 Ուսուցիչները հաճախ են լինում մշակութային տարբեր օջախներում,շփվում գեղեցիկ արվեստի հետ, տպավորությունները փոխանցում սաներին:
Ապրիլին նրանք այցելեցին Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական  թատրոն:
  Տպավորությունները և ասելիքները շատ են...
                                                
                                          Գարնանային  տպավորություններ և մտորումներ....

вторник, 19 апреля 2011 г.

Դասարանի ավանդույթները կարող են հրաշքներ գործել

 Ազգը գոյատևում է, երբ ապրում են այդ ազգի ավանդույթները: Նույնը կարելի է ասել նաև ընտանիքի, դպրոցի և դասարանի համար:
Մանկավարժի աշխատանքը գործառույթների մի համակարգ է, որի գլխավոր նպատակներից մեկը մարդու դաստիրակությունն է, իսկ դաստիրակության դժվարին գործում իր լուրջ ներդրումն ունի դասղեկը:

Շատ հաճախ մարդկանց դպրոցական հիշողությունները կապված են հենց դասղեկի հետ. այն դասղեկի, որն օժտված է մանկավարժի, հոգեբանի, դաստիարակի, հոգեթերապևտի հատկանիշներով, որի հետ աշակերտները կիսում են իրենց ուրախությունն ու տխրությունը, վստահում իրենց մանկական գաղտնիքները:

Յուրաքանչյուր դասարան, ելնելով իր առանձնահատկություններից,
 կարող է մշակել յուրօրինակ ավանդույթներ և աշխատել առաջնորդվել դրանցով:
7-բ դասարանում անցկացվեց շատ հետաքրքիր դասարանական ժամ`
<<Ընկերասեր ես...>>
Ընկեր ունենալը շատ կարևոր է:
Ոչ ոք այս աշխարհում չի կարող ապրել առանց ընկերոջ: Որպեսզի շահես ընկերներիդ սերն ու հարգանքը, պետք է միշտ ուրախանաս նրանց հաջողություններով...

вторник, 12 апреля 2011 г.

Միջոցառում '' Տիեզերք" Սլավոնական դպրոցում

2011 թվականի ապրիլի 9-ին Սլավոնական դպրոցում կազմակերպվել էր մրցույթ միջոցառում` նվիրված տիեզերքի նվաճման
50-ամյակին:
Միջոցառման կազմակերպիչն էր
 Յ. Ի.Յակովենկոն, ով հանդիսանում է Սլավոնական դպրոցի տնօրենը:





Մրցույթ- միջոցառմանը մասնակցեցին բոլոր
մարզերի ներկայացուցիչները:
Իրենց արժանի մասնակցությունն ունեցան նաև Տավուշի մարզի Իջևան քաղաքի հմ.5 հիմնական դպրոցի  ռուսաց լեզվի ուսուցչուհի
Վ. Ալավերդյանը և աշակերտները:



Միջոցառման ընթացքում 9-րդ դասարանի աշակերտուհի
Զ. Վարդանյանը ակտիվ մասնակցություն ունեցավ, գրավեց առաջին տեղը և ստացավ պատվոգիր:
 Անչափ հետաքրքիր և շատ ճանաչողական էր այդ միջոցառումը: Աշակերտները մեծ բավականություն ստացան
 և նորանոր " տիեզերքներ"  բացահայտեցին...


Շնորհակալություն ենք հայտնում այդ
 յուրօրինակ և ուսուցողական միջոցառման
 կազմակերպիչներին
 և բոլոր մասնակիցներին:

среда, 6 апреля 2011 г.

Երեխաների առցանցային ապահովությունը

Ինչպես իրական, կամ 'արտացանցային' աշխարհում, ցանցի ներսում նույնպես առկա են խարդախությունները, կեղծ տեղեկատվությունը և երեխաների համար ոչ պատշաճ բովանդակությամբ նյութերը:
Համացանցը  ուսուցիչների և սովորողների համար նոր գաղափարների և պաշարների
հարուստ գանձարան է, հնարավորություն է տալիս զարգացնել լեզվական կարողություններն ու ավելի դյուրին է դարձնում միջազգային փորձի փոխանակումը և հաղորդակցումը:

Կարևոր է իմանալ, որ կանոնները դրական
ազդեցություն ունեն երեխաների վարքի վրա:
Սոցիալական ցանցերը մեծ սեր են վայելում
երեխաների շրջանում:
Չնայած երեխաները հակված են խախտելու
կանոնները, սակայն դրանց գոյությունը դրական դեր է ունենում վարքագծի վրա:




Անվտանգության ոսկե կանոններ


 1. Կիրառե'ք հակավիրուսային, հակալրտեսային և փոստաղբազտիչ ծրագրեր:
     Համացանցում նավարկե'ք պաշտպանված համակարգչով:
2. Եթե համակարգիչը տարօրինակ է պահում, հնարավոր է վիրուս ունի:
    Անմիջապես դիմե'ք մասնագետին:
3. Բացե'ք միայն ծանոթներից ստացված նամակները:
4. Առանց զննելու մի բացեք էլ-նամակներին կցված ֆայլերը:
5. Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն պահե'ք գաղտնի և մի'  հրապարակե'ք ցանցում:
6. Խուսափե'ք բջջային կապով ուղարկվող փոստաղբից:
   Ձեր համարը տվե'ք միայն ծանոթ մարդկանց:





воскресенье, 3 апреля 2011 г.

Ով չի սիրում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել նրան...


Մարդը կարող է թափառել աշխարհի ամեն կողմեր, օտար երկրներ, ուրիշ ժողովուրդների մեջ, իբրև ճանապարհորդ, ուսումնասիրել և այլն, բայց հայրենիքը այդ նրա տունն է, իր հայրենի, պապական օջախը....